Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն. Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի պապումի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:
«Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:
Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները»,- գրել է Կարապետյանը և հավելել, որ այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը:



