հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սևանը մակարդակը նախորդ տարվա համեմատ 8 սմ-ով ցածր է

Սևանը մակարդակը նախորդ տարվա համեմատ 8 սմ-ով ցածր է

Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.491մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79.225մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148.925մլն. մ³:

  • Կիսվել: