չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
«Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը

«Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, փոխանցում է ermenihaber-ը:
 
Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց:
 
Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մի կազմակերպություն, որը 35 տարով որպես հյուրանոց շահագործելու իրավունք է ստացել:
 
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` այս շենքում են հարցաքննվել և բռնաճնշումների ենթարկվել Հանրապետական Թուրքիայի քաղաքական կարկառուն ընդդիմադիր գործիչները, ինչպիսիք են 1960-70-ականների ձախակողմյան շարժման առաջնորդներից Դենիզ Գեզմիշը, թուրք գրող, երգիծաբան Ազիզ Նեսինը, թուրանական գործիչ համարվող Նիհալ Աթսըզը, կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթը, Վեդաթ Թյուրքալըն և ուրիշներ:
 
Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:
 
Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին:Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո 1930-ականների երկրորդ կեսին այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
 
2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:
 
Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:
 
Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր և կրկին այն պատկանում էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը:

  • Կիսվել: