ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի շքերթին ելույթ է ունեցել ծովակալ Սերգեյ Ավագյանցը

Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի շքերթին ելույթ է ունեցել ծովակալ Սերգեյ Ավագյանցը

Ռուսաստանի Ռազմածովային  նավատորմի օրվա կապակցությամբ Կամչատկայում ու Վլադիվոստոկում շքերթեր են անցկացվել։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին՝  վկայակոչելով Խաղաղ օվկիանոսյան նավատորմի Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, երկրորդ կարգի կապիտան Նիկոլայ Վոսկրեսենսկիին։

ազմածովային նավատորմի տոնական օրը սկսվել է Զոլոտոյ Ռոգ ծովածոցում Վլադիվոստոկում Խաղաղօվկանոսյան նավատորմի նավերի շքերթից։

Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն ու Խաղաղօվկանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը շնորհավորել է անձնակազմին «Վարյագ» հածանավի վրա։

Վլադիվոստոկում շքերթին մասնակցել են Խաղաղօվկանոսյան նավատորմի յոթ մարտական նավ, այդ թվում «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավը, «Ծովակալ Պանտելեև» մեծ հակասուզանավային նավը և այլն։

Անձնակազմները կցուցադրեն պայմանական հակառակորդի սուզանավի որոնումն ու հարձակումը, կասկածելի նավի զննումն ու «ահաբեկիչների» գրաված նավի ազատումը, նաև նավերի շքերթային շարվածքի ֆոնին ժամանակակից նավաքարշերի «պարը»։

Ավելի վաղ հայտնում էին, որ Ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ Սևաստոպոլում կկայանա «Անմահ գունդը ջրի վրա» ակցիան։

  • Կիսվել: