հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք. Բերեզովսկին՝ Սերգեյ Մկրտչյանի մասին

Ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք. Բերեզովսկին՝ Սերգեյ Մկրտչյանի մասին

Նոյեմբերի 19-ին Ալբանիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:2 հաշվով պարտվեց տանտերերին:

Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական խաղից հետո հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա նշեց, որ նոյեմբերին անցկացրած երկու ընկերական հանդիպումների ընթացքում շատ տեղեկատվություն կարողացան ստանալ․ երկու խաղերին բազմաթիվ ֆուտբոլիստներ են մասնակցել տարբեր սխեմաներով, նաև խաղերի ընթացքում են սխեմաների փոփոխություններ արել:

՛՛Չգիտեմ, թե ով հետագայում կլինի մարզիչը, բայց կարծում եմ, որ մենք շատ ինֆորմատիվ խաղեր ենք անցկացրել, և հետագայում, այդ ամենից ելնելով, կարելի կլինի կարծիք կազմել՛՛,-ասաց Բերեզովսկին։

Անդրադառնալով թիմի երիտասարդ ֆուտբոլիստ, ՛՛Ուրարտու՛՛ ֆուտբոլային ակումբի խաղացող Սերգեյ Մկրտչյանի խաղին՝ գլխավոր մարզչի պաշտոնակատարն ասաց. ՛՛Կարծում եմ՝ նա կարողացավ իր լավ կողմերը ցուցադրել։ Հիմա արդեն գիտենք, որ ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք՛՛:

Նշենք, որ Սերգեյ Մկրտչյանն Ալբանիայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում մտավ փոխարինման: Ըստ Բերեզովսկիի՝ դա պլանավորած փոխարինում էր:

 

  • Կիսվել: