երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կանցկացվեն հայագիտության վերաբերյալ դասախոսություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կանցկացվեն հայագիտության վերաբերյալ դասախոսություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է դեսպանատան մշակութային կենտրոնը, որտեղ էլ կանցկացվեն դասախոսությունները։

Հանդիպումները նախատեսված են երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 18:00-ին: Կքննարկվեն հայոց լեզվի պահպանմանը, մարդկային արժեքների դաստիարակությանը, ինչպես նաև պատմական արդարությանը, ազգային արժանապատվությանն ու հայրենասիրությանը վերաբերող հարցեր: Քննարկումներ կլինեն նաև հայ գրականության թեմայով։

Հանդիպումները կվարի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը:

 

  • Կիսվել: