ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանում ադրբեջանցիների հարձակումից վնասվել է «Հայկական տուն» խանութի վարձակալի գլուխը

Ռուսաստանում ադրբեջանցիների հարձակումից վնասվել է «Հայկական տուն» խանութի վարձակալի գլուխը

Սոցցանցերի օգտատերերը հայտնել են Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչների վրա նոր հարձակման մասին ։ Մասնավորապես Facebook-ի օգտատեր Մարիամ Հովսեփյանը հայտնել է Սալարևոյում  գտնվող «Հայկական Տուն»  խանութի վրա հարձակման մասին։  

Նա նշել է, որ ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի վարձակալի գլուխն է վնասվել։ Նա  ներկայումս գտնվում է հիվանդանոցում, վիճակը գնահատվում է կայուն։

Հայտնել է նաև, որ կոտրել են խանութի տնօրենի օգնականի ձեռքը։

 Մարիամ Հովսեփյանը նույնպես հրապարակել է միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել էր հայրենակիցներին`հայտնելով, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը մտահոգիչ է, սակայն կառավարելի է:

Նա կոր էր արել տրվել սադրանքների: «Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, որոնց նպատակն է մեզ ներկայացնել հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ»,- նշեց  ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

  • Կիսվել: