հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կոչ է անում չտրվել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը կոչ է անում չտրվել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է հայրենակիցներին`հայտնելով, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը մտահոգիչ է, սակայն կառավարելի է:

«Այս պահին իմ բոլոր գործընկերների, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ գտնվում ենք դեսպանությունում, և փորձում ենք իրավիճակը գնահատել, վերլուծում ենք թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները զանգերը:

Կապի մեջ ենք մեր համայնքների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, այդ թվում Մոսկվայում իրավիճակը վերահսկելու համար»,- նշել է դեսպանը:

Տողանյանի խոսքով՝ թեև այս իրավիճակն ինչ-որ իմաստով պայթյունավտանգ է, իսկ սոցիալական ցանցերում էլ կարծիքներ են քննարկվում, տարբեր կրքեր են հրահրվում, մարդիկ անհանգստացած են՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում հայազգի գործարարներինպատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում և  խանութներում, այնուամենայնիվ, իրավիճակը կառավարելի է:

Դեսպանը հայտնեց, որ կապի մեջ է նաև Ռուսաստանի, մարզերի և Մոսկվայի ուժային բոլոր կառույցների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությունների հետ, որոնք 24-ժամյա ռեժիմով ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելի դարձնելու համար:

«Եվս մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, որոնց նպատակն է մեզ ներկայացնել հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ»,- նշեց  ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

  • Կիսվել: