հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ռոսատոմի» փոխտնօրենն այցելել է Հայկական ԱԷԿ

«Ռոսատոմի» փոխտնօրենն այցելել է Հայկական ԱԷԿ

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկին այցելել է Հայկական ԱԷԿ, հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է՝  Հայաստան այցի շրջանակում Սպասսկին հանդիպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

Հանդիպումից հետո ատոմակայանի հարթակում կայացել է ռազմավարական գործընկերության զարգացման հարցերով հայ–ռուսական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացում քննարկվել են կայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետների կրկնակի երկարացման ու նորերի կառուցման հարցում ունեցած իրենց մոտեցումները։

Բացի այդ՝ քննարկվել են նաև ռադիոակտիվ թափոնների կառավարմանը, ոչ միջուկային բարձր տեխնոլոգիական ուղղություններին, ինչպես նաև մասնագետների պատրաստմանն ուղղված նախագծերը:

 

  • Կիսվել: