երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
«Ռոսատոմը» դիտարկում է Իրանում ատոմակայանների կառուցման նոր վայրեր

«Ռոսատոմը» դիտարկում է Իրանում ատոմակայանների կառուցման նոր վայրեր

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի տնօրենը հայտարարել է, որ ընկերությունը դիտարկում է Իրանում մեծ և փոքր ատոմակայանների կառուցման մի քանի նոր վայրեր, մինչդեռ միևնույն ժամանակ շարունակվում է Բուշեհրի ատոմակայանի նոր բլոկների կառուցման գործընթացը, գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով Միզան լրատվական գործակալությանը՝ «Pars Today»-ը հաղորդել է, որ Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ «Ռոսատոմի» 80 աշխատակից վերադարձել է Իրան և մասնակցում է Բուշեհրի ատոմակայանի երկու նոր բլոկների կառուցմանը։ Նրա խոսքով՝ ընկերության 6 աշխատակիցներ նույնպես գործուղվել են Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկ՝ պլանային պարբերական վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Լիխաչովը նաև հայտնել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին և ասել, որ «Ռոսատոմը» առաջարկել է կառուցել Հայաստանի ատոմակայանի երկրորդ բլոկը՝ այլ երկրների ընկերությունների մասնակցությամբ։
Նա հավելել է, որ Հայաստանը առաջիկա ամիսներին որոշում կկայացնի իր նոր ատոմակայանի տեխնիկական տեսքի մասին։

 

  • Կիսվել: