երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռեստորաներից մեկում ավտոմեքենայի հետընթացի ժամանակ մեքենայի և պատի արանքում մնացած 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Ռեստորաներից մեկում ավտոմեքենայի հետընթացի ժամանակ մեքենայի և պատի արանքում մնացած 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Shamshayan.com-ը գրում է, որ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից:

Ըստ աղբյուրի, ավելի վաղը հայտնել էին, որ հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց:

 Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետընթացի արդյունքում Մկրտիչ Մ.-ն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում: Նրան առաջինը օգնության են հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս են բերել, իսկ նրան օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: