շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Գիտելիքի օրվա առթիվ Քրիստիննե Գրիգորյանն այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

Գիտելիքի օրվա առթիվ Քրիստիննե Գրիգորյանն այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։
 
Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։
 
«Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է»,- նշել է Գրիգորյանը։
 
 
Նա ողջունել է նաև առաջին դասարանցիներին, նրանց բարի երթ մաղթել։
 
 
«Այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը»,- նշել է Գրիգորյանը։

 

  • Կիսվել: