կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿ-ներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և ծանոթացել ազատազրկված անձանց հուզող խնդիրներին

Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿ-ներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և ծանոթացել ազատազրկված անձանց հուզող խնդիրներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայության ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

Ծառայության պետը շրջայց է կատարել հիմնարկների տարածքներում, տեղում հետևել շինարարության ընթացքին, ծանոթացել շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին:

Քրեակատարողական հիմնարկի պետերը ներկայացրել են ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող կապիտալ վերանորոգման աշխատանքները, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրվող թեքահարթակները։ «Աբովյան» ՔԿՀ-ում ծանոթացել են հատկապես անազատության մեջ պահվող կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծմանն ուղղված, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Սերգեյ Ատոմյանը հանձնարարել է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտին հասցնել հիմնարկներում գործող դպրոցների վերանորոգման և կահավորման աշխատանքները:

Ծառայության պետը զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել պահման պայմաններից և սննդի որակից, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ Քրեակատարողական ծառայության իրավասության ներքո գտնվող հարցերին լուծումներ տալու ուղղությամբ:

Քրեակատարողական ծառայության պետի այցերը հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ:

  • Կիսվել: