Քոբի Բրայանթի մահվան պատճառով Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը
Բրազիլացի արձակագիր և պոետ Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գրքի սևագիր տարբերակը բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան պատճառով, տեղեկացնում է Kulturomania-n:
Նշվում է, որ գրողը աշխատում էր գրքի վրա մարզիկի հետ համատեղ: Նա ասել է. «Հենց նոր ես ոչնչացրեցի սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»:
Կոելիոն և բասկետբոլիստն աշխատում էին մանկական գրքի վրա 2019 թ. օգոստոսից: Գիրքը պետք է օգներ աղքատ և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները:
Հիշեցնենք, որ բասկետբոլիստ Քոբի Բրայանթը զոհվել է հունվարի 26-ին ավիավթարից: