հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քոբի Բրայանթի հայ օդաչուն զոհվեց օդում, բայց փրկեց մարդկանց երկրի վրա

Քոբի Բրայանթի հայ օդաչուն զոհվեց օդում, բայց փրկեց մարդկանց երկրի վրա

Հունվարի 26-ին մահացավ աշխարհի ամենահայտնի բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը: Մարզիկը զոհվեց ուղղաթիռի վթարի պատճառով: Նրա հետ միասին զոհվեցին նաև մյուս ուղևորները և նրա 13-ամյա դուստրը:

Ինչպես պարզվել է՝ զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլիներ ուղղաթիռի հայ վարորդ Արա Զոբայանի ազնիվ արարքը: Ամերիկյան WFAA-TV ալիքը պատմել է, որ Զոբայանին հաջողվել է վերջին պահին շեղել արդեն ընկնող ուղղաթիռը Լոս Անջելեսի բնակելի արվարձանից, Գլենդեյլից և բնակեցված այլ տարածքներից:

Նշենք, որ Գլենդեյլում ապրում են մեծամասնությամբ հայեր, և անգամ առաջին հարցաքննված ականատեսը նույնպես հայ է եղել՝ Ջերի Քոչարյանը:

  • Կիսվել: