ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ օդաչուն ուներ 12 վայրկյան՝ փրկելու համար Բրայանթի ուղղաթիռը

Հայ օդաչուն ուներ 12 վայրկյան՝ փրկելու համար Բրայանթի ուղղաթիռը

Ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռի վարորդ հայ օդաչու Արա Զոբայանն ուղղաթիռի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է ամպերի պատճառով, ինչն էլ կարող էր ավիավթարի պատճառ դառնալ, վկայում են հետաքննության արդյունքները, որոնք հրապարակվել են ESPN-ում:

Նշվում է, որ շարժիչում որևէ անսարքություն չի հայտնաբերվել:

Աղետի մանրամասներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի մասնագետների կարծիքով՝ Զոբայանը կարող էր դուրս գալ ամպից, եթե հասցներ վեր բարձրանալ ևս 30 մետր: Դրա համար նրան 12 վայրկյան անհրաժեշտ կլիներ, սակայն 700 մետր բարձրության վրա լինելու ժամանակ ուղղաթիռը սկսել է կտրուկ անկում գրանցել՝ թեքվելով դեպի ձախ, և բախվել է ժայռին:

Հիշեցնենք, որ Զոբայանի վարած ուղղաթիռը, որում գտնվել են նաև մարզիկն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան, կործանվել է հունվարի 26-ին՝ երիտասարդական բասկետբոլային հանդիպման մեկնելիս: Ուղղաթիռի 9 ուղևորներից ոչ ոք չի փրկվել:

  • Կիսվել: