երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Միլանի կենտրոնում նոր անկարգություններ են սկսվել

Միլանի կենտրոնում նոր անկարգություններ են սկսվել

Միլանի կենտրոնում անկարգությունների նոր ալիք է բարձրացել. երիտասարդների խմբերը ջարդուփշուր են արել խանութների ցուցափեղկերը և սկսել թալանել խանութները Պիացցա դել Դուոմոյի (Piazza del Duomo) հարակից տարածքում, հայտնում է Repubblica թերթը։

Ըստ պարբերականի՝ դեպքերին մասնակցել է առնվազն երկու հազար երիտասարդ։ Նրանք աղբամանների, աթոռների և էլեկտրական հեծանիվների միջոցով կոտրել են ցուցափեղկերը, ապա ներխուժել խանութներ։ Թիրախում հայտնված օբյեկտների թվում են եղել սպորտային ապրանքների խանութներ և սուպերմարկետ։ Առայժմ լայնածավալ բախումներ տեղի չեն ունեցել։

Ոստիկանությունն ուժեղացրել է իր ներկայությունը Պիացցա դել Դուոմոյում՝ այնտեղ տեղակայելով պարեկային մեքենաներ և իրավապահ ստորաբաժանումներ։ Լայնածավալ բախումների հավանականության դեպքում պատրաստության է բերվել ջրցան մեքենա։

Ըստ «Corriere della Sera» թերթի ուղիղ հեռարձակման՝ Միլանի կենտրոնում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Փողոցներում տեղակայվել են հատուկ հանդերձանքով ոստիկաններ։

  • Կիսվել: