կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Քննարկվել են Արևելագիտության ֆակուլտետում Սիրիայի լսարանի բացման հնարավորությունները

Քննարկվել են Արևելագիտության ֆակուլտետում Սիրիայի լսարանի բացման հնարավորությունները

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օգոստոսի 10-ին հյուրընկալել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության հնարավոր ձևաչափերը, մասնավորապես՝ արաբագիտության ոլորտում համատեղ ծրագրերը, ԵՊՀ-ում սիրիացի ուսանողների տարբեր մասնագիտություններով ուսումնառության հնարավորությունները, ինչպես նաև Սիրիայում հայկական համայանքի համար ԵՊՀ կողմից մատուցվող հնարավոր կրթական ծրագրերը։

Այցի շրջանակներում քննարկել ենք նաև Արևելագիտության ֆակուլտետում Սիրիայի լսարանի բացման հնարավորությունները»,- գրել է նա։

  • Կիսվել: