չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քերոբյանը հանդիպել է «Էյ Էմ Դի»-ի կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ

Քերոբյանը հանդիպել է «Էյ Էմ Դի»-ի կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ամերիկյան «Էյ Էմ Դի»-ի (AMD) կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Ես շատ եմ կարևորում Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությանների ներկայացված լինելը։ Այսօր հանդիպում եմ ունեցել նման մի ընկերության՝ ամերիկյան «Էյ Էմ Դի»-ի (AMD) կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ։

Հյուրերի հետ քննարկել ենք Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձել եմ նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն՛՛,-գրել է Քերոբյանը։

  • Կիսվել: