երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ գրառումներ են կատարել Քաթարում ՀՀ դեսպանության սգո մատյանում

Մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ գրառումներ են կատարել Քաթարում ՀՀ դեսպանության սգո մատյանում

Սույն թվականի օգոստոսի 18-ին "Սուրմալու" առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Կատարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն), հայտում են Քաթարում ՀՀ դեսպանությունից:

Ինչպես նաև մի շարք ցավակցական ուղերձներ են ստացվել Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Սերբիայի, Լեհաստանի և այլ դեսպանություններից՝ զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։

  • Կիսվել: