երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Գրիգորյանի հիշատակը

Քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Գրիգորյանի հիշատակը

Ֆրանսիայի հրապարակում, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի մեկնարկին մեկ րոպե լռությամբ քաղաքացիները հարգեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ պահվում էր մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում։

 

  • Կիսվել: