շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման գոյություն ունի եւ ՀԱՊԿ-ը պետք է ճանաչի այն. Արմեն Գրիգորյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման գոյություն ունի եւ ՀԱՊԿ-ը պետք է ճանաչի այն. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը երկար ժամանակ հայտնում ենք, մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, այն է՝ Հայաստանի ճանաչված 29 800 քկմ տարածքը, ինչպես նաեւ սահմանները, որոնք գոյություն ունեն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի հետ: Քանի դեռ ՀԱՊԿ-ը  չի ճանաչել, այս խնդիրը  մնում է օդում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը հիմա էլ հստակ չէ, մասնավորապես, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քկմ տարածք, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Ադրբեջանն օկուպացրել է ձեր նշած տարածքը, որովհետեւ սահման գոյություն ունի: Ալմաթիի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարչական սահմանը, որ գոյություն է ունեցել ԽՍՀՄ շրջանում, անկախություն հռչակելուց հետո դարձել էմ միջպետական սահման: Այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք, վերարտադրենք այդ սահմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ՀԱՊԿ-ը միանշանակ պետք է հասցեագրի այս հարցը»:

  • Կիսվել: