հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պտղատուների, կորիզավորների, բանջարաբոստանային մշակաբույսերի աճը տարբեր շրջաններում և Արարատյան դաշտավայրում

Պտղատուների, կորիզավորների, բանջարաբոստանային մշակաբույսերի աճը տարբեր շրջաններում և Արարատյան դաշտավայրում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել  ագրոօդերևութաբանական դիտարկումներ:
Նշվում է, որ շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգումը։
 
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել կաթնային, նախալեռներում՝ մոմային հասունացման փուլերում։
Կատարվել է առվույտի և կորնգանի խոտհունձ։
 
Հովտային և նախալեռնայինն շրջաններում շարունակվել է պտղատուների բերքահավաքը, լեռնային շրջաններում սկսվել է կորիզավորների հասունացումը։
 
Արարատյան դաշտում հասունացել են բանջարանոցային մշակաբույսերը, նախալեռներում շարունակվել է բանջարանոցայինների ծաղիկների թառամումը, լեռնային շրջաններում ծաղկումն ավարտվել է։

  • Կիսվել: