կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:

  • Կիսվել: