Իրանը չի փոխի դիրքորոշումը իր միջուկային հարցի վերաբերյալ և չի բանակցի. Փեզեշքիան
Իրանը չի փոխի դիրքորոշումը իր միջուկային հարցի վերաբերյալ և չի բանակցի, քանի դեռ իսրայելական հարձակումները շարունակվում են, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումները սերտորեն համակարգվում են ԱՄՆ-ի հետ։
Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է նաև, որ Թեհրանը չի փոխի իր դիրքորոշումը միջուկային դոսիեի վերաբերյալ և չի ընդունի իռացիոնալ պահանջներ։