ԱՄՆ-ում հունիսի 14-ին նշում են Դրոշի օրը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշվում է Դրոշի օրը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Այսօր մենք նշում ենք ամերիկյան դրոշի «տարեդարձը», որը պաշտոնապես ընդունվել է 1777թ․ հենց այս օրը։ Իսկ ի՞նչ խորհուրդ են պարունակում դրոշի կարմիր, սպիտակ և կապույտ գույները։ Կարմիրը խորհրդանշում է արիություն, սպիտակը՝ մաքրություն, իսկ կապույտը՝ արդարություն ու տոկունություն։ Երբ ամերիկյան դրոշը մաշվում է, այն անցնում է «վաստակած հանգստի»։ Մաշված դրոշի փոխարինումը իրականացվում է հատուկ արարողակարգով»,- նշված է հաղորդագրության մեջ: