Իսրայելում իրանական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Փրկարարները Բաթ Յամում իրանական բալիստիկ հրթիռի հարվածին ենթարկված շենքի փլատակների տակից երկու մարմին են դուրս բերել, հայտնում է Times of Israel-ը։
Այսպիսով, Իսրայելում զոհերի ընդհանուր թիվը հասել է 10-ի։
Մոտ 20 մարդ համարվում է անհետ կորած։
Հաղորդվում է ավելի քան 200 տուժածի մասին։