Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, հայտնում են լրատվամիջոցները։ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը նա ստանձնում էր 2018թ-ից։
Ըստ շրջանառվող լուրերի` Մկրտչյանը ձերբակալվել է ՔՊ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրան անազատության մեջ պահելու համար: Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է:
Ավելի վաղ նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին: