Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդին համարում է իր հարվածների թիրախ
Իսրայելի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին բացառված չէ Իսրայելի թիրախների ցուցակից, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները դիտարկում են բոլոր հնարավոր թիրախները՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակով, այդ թվում՝ Խամենեին։ Աղբյուրը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները ուղղված են ոչ միայն միջուկային ենթակառուցվածքի, այլ նաև հակառակորդի քաղաքական և ռազմական կայունությունը խաթարելու ուղղությամբ։