կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի գիշերը տեղի ունեցած հարձակումների հետ։
 
Գրառման մեջ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ն իր զինված ուժերի «ողջ հզորությունը» կօգտագործի Իրանի դեմ։
 
 
«Միացյալ Նահանգները որևէ կապ չուներ Իրանի վրա հարձակման հետ։ Եթե Իրանը ինչ-որ կերպ հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը կթափվի ձեզ վրա այնպիսի ուժով, ինչպիսին նախկինում չէր եղել», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:
 
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հեշտությամբ» կարող է ապահովել Իսրայելի և Իրանի միջև համաձայնությունը և դադարեցնել երկու երկրների միջև «արյունալի հակամարտությանը»։
 
«Մենք կարող ենք հեշտորեն գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»,- գրել է Թրամփը:

  • Կիսվել: