Պուտինը, ինչպես ես, կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը պետք է ավարտվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում կիսվել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցով։
Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեման Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն էր։
«Նախագահ Պուտինը զանգահարեց այսօր առավոտյան՝ շատ քաղաքավարի շնորհավորելու ինձ ծննդյան օրվա կապակցությամբ, բայց ավելի կարևորը՝ խոսելու Իրանի մասին, մի երկրի մասին, որը նա շատ լավ գիտի։ Մենք երկար զրուցեցինք։ Շատ ավելի քիչ ժամանակ ծախսվեց Ռուսաստանի/Ուկրաինայի մասին խոսելու վրա, բայց դա կլինի հաջորդ շաբաթ։ Նա իրականացնում է նախատեսված գերիների փոխանակում՝ երկու կողմերից մեծ թվով գերիների անհապաղ փոխանակում։ Զրույցը տևեց մոտ 1 ժամ։ Նա, ինչպես ես, կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմը պետք է ավարտվի, և ես բացատրեցի, որ նրա պատերազմը նույնպես պետք է ավարտվի», - ասաց Դոնալդ Թրամփը։