ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Փետրվարի 5-6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

  • Կիսվել: