չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների` բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին Հրազդանի 63-ամյա մի բնակիչ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

 

 

  • Կիսվել: