ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոփոխություն Հեպատիտ Ց-ի բուժման ծրագրում

Փոփոխություն Հեպատիտ Ց-ի բուժման ծրագրում

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հեպատիտ Ց-ի բուժման ծրագրում իրականացվող փոփոխությունները:

Ներկայացվող տեսանյութում մասնագետը պատմում է, որ հիվանդության փոխանցման ճանապարհների, վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումների ու բուժման կարգի մասին::

Նշվում է, որ վերջին 5 տարիներին իրականացվում են վաղ հայտնաբերման միջոցառումներ, որոնց արդյունքում սուր հեպատիտ Ց-ի դեպքերը նվազել են 3 անգամ:

Աշխարհում հեպատիտ Ց-ով հիվանդ պացիենտների թիվը 71 մլն-ից նվազել է 57 մլն-ի, Հայաստանում տարածվածությունը կազմում է 4 տոկոս կամ 86 000 անձ, հեպատիտ Բ-ինը՝ 1,6 տոկոս:

Նշվում է, որ 2020թ-ից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդներին տրամադրվում էր ուղղակի ազդող հակացվիրուսային դեղեր, անվճար, օրերս հաստատվել է նոր դեղերով բուժման կարգը, որոնք դարձյալ անվճար են տրամադրվում:

 

  • Կիսվել: