ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան

Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Ինչպեսհայտնում են Երևանի քաղաքապետարանից, խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

  • Կիսվել: