հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փնտրվում է «Զապո» մականունով հայտնի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»

Փնտրվում է «Զապո» մականունով հայտնի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաջարան համայնքում եւս սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Քաջարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն, որի մասին դեռ 2 ամիս առաջ էին հայտարարել՝ Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում չի երեւում, հանրային որեւէ միջոցառման չի մասնակցում։

Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երեւանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Նախօրեին նա մասնակցել է ԶՊՄԿ-ի Սիսիանի քարի գործարանի բացմանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Խուդոլիի կողքին է եղել։ Թերեւս փորձել է տպավորություն ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը գործող համայնքապետ, վարդերի սիրահար Մանվել Փարամազյանն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: