երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գայի համայնքապետարանը

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գայի համայնքապետարանը

Պետություն-համայնք 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են 1970-ական թվականներին կառուցված Գայի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Ծրագիրը հաստատվել 43․3 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 35 %-ը կհամաֆինանսավորվի պետության կողմից, 65%-ը՝ համայնքի:

Համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրով բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 918.3 քմ է։

Ծրագրի արդյունքում աշխատանքային և սպասարկման հարմարավետ պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների և բնակչության համար:

Շինաշխատանքներն իրականացնում է «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն:

  • Կիսվել: