Փետրվարի 3-ից իրականացվում է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում (տեսանյութ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 3-ից բազմամասնագիտական խմբերն այցելում են 2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց: Նրանք իրականացնում են կարիքների բազմակողմանի գնահատում։
Մասնագետներին հյուրընկալել էր նաև պատերազմում ոտքը կորցրած Արթուրը: Նրա սիրելի զբաղմունքը մեքենա վարելն է: Պատերազմից հետո նախասիրությունը նույնն է՝ չի փոխվել: Ասում է. «Եթե ես մահվանից պրծել եմ՝ աշխարհում անլուծելի խնդիր էլ չկա»: