«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ Սուրմալու տոնավաճառի պայթյունից հետո առևտրի կենտրոնը բացել չեն թողնում։ Ցուցարարները խնդրում են հստակ պատճառներ հայտնել։ Բացման օր հայտարարել։
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը անդրադարձել է հարցին և գրել․
«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։
Ավելի վաղ գործարար Սամսոն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել։


