Պայթյունի կենտրոնում նույնիսկ երկաթն ամբողջությամբ դեֆորմացել է. Հովհաննես Եմիշյան
Սուրմալու առևտրի կենտրոն, օր՝ 6, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկարարները մաքրելով, աշխատելով բոլոր հնարավոր հատվածներում՝ դեռևս չեն գտնում անհետ կորած քաղաքացուն: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշում է, որ հաշվի են առնվում բոլոր տեղեկությունները, կարծքիները, թե որտեղ հնարավոր է եղած լինի քաղաքացին փախուստի դիմելիս, և առաջնային փորձում գնալ դրանց հետքերով:


