չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պայմանագիրս ավարտվեց. գնում եմ հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու. Խումարյան

Պայմանագիրս ավարտվեց. գնում եմ հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու. Խումարյան

Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը:

«Միջանկյալ, հակիրճ ամփոփում.

Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները)

Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ և վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:

Ի պահ եմ տալիս նաև

լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված և վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:

Առhասարակ արտադրողականության, թերևս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ

Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապակված

Թրաֆիկը ՝ հնգապատկված

Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված

Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված

Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված

Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերևս հարյուրապատկված

Ընկերությունն ընդունել եմ շուրջ 166 մլն դրամ պարտքով (շրջանառության՝15%-ը): Ի պահ եմ թողնում 0 պարտքով և 150 մլն դրամ ավանդադրված ռեզերվներով:

-------------

* Ծանոթագրություն

ՀՌ ընդհանուր ուղղվածություն ծրագիր «Առաջին ծրագիր»
ՀՌ երիտասարդական ծրագիր «Իմ ռադիո»,
ՀՌ մանկապատանեկան ծրագիր «Ռադիո Արևիկ»

Այս ցուցակում կարող էր ռադիո «Վեմն» էլ լինել, որը վարչաիրավական առումով Հանրայինի մաս է, բայց մեր անունից այն այլ հաստատություն է արտադրում, և Հանրայինը «Վեմի» վրա ոչ ջանք է ծախսում, ոչ էլ փող: Այստեղ կա «Իմ ռադիոն», որն առաջ փաստացի այդքան էլ մերը չէր, և Հանրայինի կազմում այն լիարժեքորեն վերագործարկելիս փոխել ենք ամեն ինչ բացի անվանումից: Ցանկում կարող էր լինել նաև Արցախի հանրային ռադիոն, որի ծավալումը ռադիոժամից շուրջօրյա լիարժեք կայանի մեր Ընկերության ինկուբացիոն ծրագիրն էր, բայց այն ողբերգականորեն անցյալում է»:

  • Կիսվել: