հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմում հաշմանդամություն ստացած անձինք կորցնում են աշխատանքը. պատգամավոր

Պատերազմում հաշմանդամություն ստացած անձինք կորցնում են աշխատանքը. պատգամավոր

Արցախյան վերջին պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու մոբիլիզացիայի արդյունքում պատերազմին մասնակցած քաղաքացիներն այսօր դժվարություններ ունեն աշխատանքի հարցում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, հրավիրելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ուշադրությունը, ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իրենք չեն կարող ուղղակի պարապուրդի մատնվել, չեն կարող պետության տված թոշակի վրա հույս դնել։ Պետք է մտածել ու մշակել ինչ-որ քայլեր`այս մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար՛՛:

Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակում հայտնված քաղաքացիներից շատերն արդեն խոսում են արտագաղթելու մասին։

Ըստ Հովսեփյանի՝ խնդրին հիմնականում բախվել են ոստիկանության, ԱԱԾ–ի, ԶՈւ աշխատակիցները, որտեղ սահմանված են հստակ չափորոշիչներ, ուստի այդ չափորոշիչներին չբավարարելու պատճառով պատերազմի մասնակից զինհաշմանդամները, նրա խոսքով, գործազորւկ կդառնան:

  • Կիսվել: