շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին

Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ջերմ ողջույնները ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երեւան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը եւ նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:

  • Կիսվել: