ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարզվել է Հրազդան գետն ընկած Nissan-ի վարորդի և 3 ուղևորների ինքնությունը

Պարզվել է Հրազդան գետն ընկած Nissan-ի վարորդի և 3 ուղևորների ինքնությունը

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 25-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում, Հրազդան գետում հայտնված Nissan-ի միջից դուրս բերված և հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Թէոդիկ Շահջահանեանը, իսկ ուղևորները եղել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Իզաբել Բաբայանը, 22-ամյա Արեն Փանոսյանը և 21-ամյա Լիա Աբրահամյանը։ Վերջիններս տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: