ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու. Աշոտյան

Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու. Աշոտյան

Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային "կռիշայությամբ", այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:

Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:

Ինչպես կասեր ժողովրդի վստայությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ լրագրողներին տված հարցազրույցին, ասել էր.«Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքն սկսում է նրանից, որ  մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը, եւ ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»:

Նշենք, որ մասնավորապես, Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից, քանի որ կարծում է` նման առիթները նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:

«Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության  բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է»,-ասել էր Աշոտյանը:

  • Կիսվել: