Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով:
Հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։



