հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պարեկները Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է 266 խախտում

Պարեկները Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է 266 խախտում

Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։ Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորեց անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 266 խախտում։

Մասնավորապես, 5 անձ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 27-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 25 տրանսպորտային միջոց։ 13 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված հողմապակիով, 65-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տարածքային բաժիններ են տարել 4 անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

  • Կիսվել: