կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարեկները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

Պարեկները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 03.30-ին, Բագրատունյաց փողոցում գողության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 17 և 32 տարեկան երկու անձանց՝ վերջինիս վարած «ՎԱԶ 2107»-ով հանդերձ:

Բաժնում 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 03.00-ին, գողացել է Բագրատույնաց փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի երկու անիվներն ու մարտկոցը:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: