հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարեկների՝ Գյումրիում քաղաքացուն ծեծելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ոստիկանություն

Պարեկների՝ Գյումրիում քաղաքացուն ծեծելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունն անդրադարձել է այսօր սոցիալական եւ լրատվական կայքերում տարածված այն տեղեկությանը, թե Գյումրիում պարեկները դեղ են լցրել վարորդի աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել նրան։

«Այսօր սոցիալական եւ լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:

Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական եւ տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:

Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին եւ դիմադրություն է ցույց տվել: Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:

Ծեծի ենթարկելու եւ «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,– ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: