երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Փամբուխչյանը գոհ չէ ռմբապաստարանների պատրաստման հանդեպ քաղաքացիների վերաբերմունքից

Փամբուխչյանը գոհ չէ ռմբապաստարանների պատրաստման հանդեպ քաղաքացիների վերաբերմունքից

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ դժգոհ է ռմբապաստարանների պատրաստման հանդեպ քաղաքացիների վերաբերմունքից։ 

Տեղեկատվության բնույթից ելնելով՝ նախարարը չմանրամասնեց ասածը, սակայն նշեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում համայնքների հետ։

Փամբուխչյանն ասաց նաեւ, որ հարյուրավոր դեպքեր կան, երբ տարածքները մաքրվել եւ կարգի են բերվել, սակայն որոշ ժամանակ անց իրականացված մոնիթորինգը պարզել է, որ տարածքը կրկին պիտանի չէ օգտագործման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պահանջել է մայրաքաղաքն ապահովել ռմբապաստարաններով ու թաքստարաններով:

 

  • Կիսվել: